«Ձեր նշած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպին, որից հետո հիվանդանոցում հայտնված անձը ցուցմունք էր տվել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի դեմ:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
«Իմ ներկայությամբ տվյալ անձի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Առանձին ևս ոչ մի պարզաբանոում իր հետ չի եղել»,- վստահեցրեց Ռոստոմյանը:
Նա նշեց՝ ինքը գործով հարցաքննվել է, սակայն թե ինչ է պատմել նախաքննական մարմնին, նշեց՝ գաղտնիք է:
Հարցին՝ տվյալ անձը սուտ մատնությո՞ւն է արել, Ռոստոմյանն ասաց՝ չի կարող ասել: