Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը գերատեսչության շենքը գրաված ցուցարարներին խնդրել է ազատել այն, հակառակ դեպքում նա կդիմի Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանեն: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Ելենա Լուկաշը խնդրանքը ցուցարարները մերժել են՝ հայտարարելով, որ պետական ձեռնարկությունը գրավել են տաքանալու և գիշերելու համար:

 

Նշենք, որ ցուցարարները գրավել են Կիևի արդարադատության նախարարության շենքերից մեկը: Այժմ նախարարության շենքի մոտ մոտ հավաքված են մոտ 100 ակտիվիստներ, ովքեր բարիկադներ են կանգնեցրել: