Այսօր՝ հունվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00 -03:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց են մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցից՝ հրազենային վնասվածքով:

Մանրամասները` այստեղ