SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը և Թևոսիկը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում է անձի առևանգում կատարելու մեջ: Ըստ ֆոտոլրագրողի՝ այսօր Թևոսիկը տեղափոխվելու է դատապարտյալների հիվանդանոց (ЦБ):
Շարունակությունն` այստեղ: