Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարան էին բերվել Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Արսենյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ Հովհաննես Ավագյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ:
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով' բավարարեց քննիչի միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ՀՖՖ գրասենյակում տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
Նիստն անդրադարձել էր ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:
Մանրամասներն՝ այստեղ: