Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը մարտի 28-ին երկու ամսով կալանավորել Է «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի (ԱԺԿ) վարձակալ Նադեժդա Սուդենոկին: Նրան մեղադրում են ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը դատարանի դահլիճից:
«Խափանման միջոց ընտրել (…) կանալավորումը մինչեւ 2018 թվականի մայիսի 25-ը»,- ասել Է դատավոր Դմիտրի Շանդրովը: Մեղադրյալը հայտարարել Է այս վճիռը գանգատարկելու մտադրության մասին: Սուդենոկից բացի, կալանքի տակ են առեւտրական կենտրոնի սեփականատեր ընկերության՝ Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատի տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլեւը, «Սիստեմնի ինտեգրատոր» հրդեհային ազդասարքերի սպասարկմամբ զբաղվող ընկերության աշխատակից եւ տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը եւ Իգոր Պոլոզինենկոն, ինչպես նաեւ մասնավոր պահապան ընկերության աշխատակից Սերգեյ Անտյուշինը, որը, հետաքննության վարկածով, անջատել Է հրդեհային ազդասարքը: Ըստ վերջին տեղեկությունների դատարանը վերջինիս նկատմամբ նույնպես երկամսյա ձերբակալման որոշում Է ընդունել:
Հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ, այդ թվում 41 երեխա: Ընդամենը հրդեհից տուժել Է 76 մարդ, այդ թվում՝ 27 երեխա: Հիվանդանոցներում Է մնում 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Եվս 62 տուժածների, ներառյալ 25 երեխաներ, բուժօգնություն Է ցուցաբերվել ամբուլատոր կարգով: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: