Կազանում փրկարարներին 20 մետր Է մնացել Է մինչեւ այրված «Ադմիրալ» առեւտրական կենտրոնի հեռավոր պատին հասնելը, որտեղ փլվածքների տակ կարող Է գտնվել երկու մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Ռոդիգինը:

 

«Երրրորդ եւ չորրորդ հատվածամասերում փլվածքների մաքրումը գործնականում ավարտված Է, ընդամենն անցել են 88 մետր: Մինչեւ հեռավոր պատը, որտեղ ենթադրաբար գտնվում են մարդիկ, մնացել Է 20 մետր,- ասել Է նա:- Մնացած երեք հատվածամասերում փրկարարներն առաջ են անցել կեսից ավելին»:

 

Ընդամենը վթարային-փրկարարական եւ այլ անհետաձգելի աշխատանքներում ներգրավված են 1040 մարդ, 177 միավոր տեխնիկա: Աշխատանքը կազմակերպված Է երեք հերթափոխով:

 

Կազանի առեւտրական կենտրոնի փլվածքների տակ, ճշգրտված տվյալներով՝ մնում Է երկու մարդ, ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացիներ: Առեւտրական կենտրոնի փլվածքներից հանվել Է 17 մարմին, այդ թվում՝ երկուսը Տաջիկստանի, մեկը՝ Ղրղզստանի, մեկն Ադրբեջանի, երեքն՝ Ուզբեկստանի, մեկը՝ Թուրքիայի քաղաքացիներ: Թաղելու համար հարազատներին Է տրվել զոհվածների 13 մարմին:

 

Կազանի այրված առեւտրական կենտրոնում փրկարարական գործողությունը կավարտվի մարտի 17-ին, հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մերձվոլգյան տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանշինը:

 

«Ադմիրալ» առեւտրական կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 11-ի ցերեկը եւ մարվել Է մի քանի ժամում: Հետաքննությունն ստուգում Է հրդեհի մի քանի վարկածներ, այդ թվում՝ կարճ միացում, կանխամտածված հրկիզում եւ հրդեհային անվտանգության կանոնների խախտում: