Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երեւան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին: Նրան ԱԱծ-ի եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչեւ ԱԱծ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», ով 2019թ-ի դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր: Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաեւ «Սիցիլի» սանիկը, ում անունը ասում են Կոստյա է, և ով տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել: Այս պահին Ա.Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ: «Սիցիլը» եղել է հետախուզման մեջ ու այնքան է վստահ եղել իր ուժերի ու կապերի վրա, որ լինելով հետախուզման մեջ, գարեջրատանը կարողանում է «ռազբորկա» կազմակերպել: