SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի նկատմամբ:

 

Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը և Թևոսիկը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում է անձի առևանգում կատարելու մեջ:

 

Այսօր Թևոսիկը տեղափոխվելու է դատապարտյալների հիվանդանոց (ЦБ):