Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ-Կոմբի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը' նույն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մխիթար Սուքիասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

 

Կատարվում է քննություն: