Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի Երեւան - Մոսկվա թռիչքի ժամանակ: NEWS.am-ի տեղեկություններով' հունվարի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Մոսկվա թռիչքի պատրաստվող օդանավը թռիչքուղուց հետ է վերադառնում, իսկ օդանավի անձնակազմը խնդրել է ոստիկանության ծառայող մոտենա:

 

Պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի երկու ուղեւորներ օդանավի' թռիչքուղում գտնվելու ժամանակ վիճաբանել են, ապա ծեծել միմյանց: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Թե ովքեր են եղել ուղեւորներն ու ինչն է եղել նրանց վիճաբանության պատճառը, մեզ առայժմ չի հաջողվել ճշտել: