Այսօր' հունվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com՝ ժամը 20:00-ի սահմաններում Ford Transit մակնշի 24 ՏՕ 016 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

 

Վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց: