Ինչպես հայտնում է itar-tass-ը, հակակառավարական ցույցերի ընթացքում Կիևի կենտրոնական շենքերին և ճանապարհներին հասցված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար: Այդ մասին տեղեկացնում է Կիևի փոխքաղաքապետ Անատոլի Գոլուբչենկոն:
Գրեթե երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում այրվել է Գրուշևսկու փողոցում և Մուզեյնի նրբանցքում մի քանի շենք: Կրակից խիստ տուժել է Սիրահարների կամուրջը, այրվել են շատ զբոսայգիների ծառերը:
Քաղաքի վերականգնումը կպահանջի մի քանի շաբաթ: