Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիևում ցուցարարները շարունակում են իրենց «բնականոն բողոքը»: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Չնայած սաստիկ ցրտին' ցուցարարներն իրենց պայքարը չեն դադարեցրել և չցրտահարվելու համար մոտեցել են վրաններին, որտեղ տեղադրված են վառարաններ:

 

Մայդանի բեմահարթակին շարունակում են ելույթ ունենալ ակտիվիստները:

 

Գրուշևսկու փողոցում բարիկադների վրա կա շուրջ 150 ցուցարար, ովքեր հսկում են հատուկջոկատայիններին և տաքանում են վառարանների մոտ: