Նախագիծը պատրաստ է, բայց դրա իրականացման համար փող չկա: Համազգային թատրոնի շենքի նախագիծն արժանացել է բոլոր ճարտարապետների հավանությանը: Կառուցման համար անհրաժեշտ է 5 միլիոն դոլար: Շատերն են խոստացել, սակայն այդպես էլ գումար չեն տրամադրել: Խոստումներ լսել է անգամ Սոս Սարգսյանը: Շենքի կառուցման համար Համազգային թատրոնի ղեկավարությունը մտադիր է դրամահավաք կազմակերպել: