Հայաստանում վերջերս հայտնաբերված 1 տոննա հերոինի ճակատագիրը պարզ կդառնա քննության ավարտից հետո: Այս մասին ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այս պահին լուրջ քննություն է ընթանում: Հետաքննվում են մանրամասները, պետք է պարզել աղբյուրը, ճանապարհը, որ պետք է անցներ այդ թմրա միջոցը և բազմաթիվ այլ հարցեր կան պարզելու»,- նշեց նա:

 

Գործում ներգրավված են Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներ: Բավականին բարդ քննություն է ընթանում, որի ավարտից հետո միայն, ըստ Բաղդասարյանի, հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է լինելու մեծ քանակությամբ թմրամիջոցի հետ:

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, որ թմրանյութը գործի ողջ քննության ընթացքում պետք է պահվի որպես իրեղեն ապացույց: Միայն դատարանի որոշումից հետո պարզ կդառնա դրա ճակատագիրը:

 

Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ' Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար:

 

Բեռնատարը մաքսային ուժե ղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում' 2014 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Օսման Ուգուրլուն, ով առա նձնապես խոշոր չափերով հերոնը Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա տեղափոխման կազմակերպիչներից է:

 

Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով' հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: