Հայաստանում սեփական բանակի ստեղծումը սկսվել է ԽՍՀՄ-ի գոյատևման վերջին տարիներին։ Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում սկսեցին ձևավորվել կամավորական ջոկատներ: Այս մասին գրում է lenta.ru-ն։
1991-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծվում են պաշտպանության հանձնաժողովներ, որի բնականոն հաջորդականությամբ ձևավորվում է Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ այլ պետություններ, ստանում է խորհրդային բանակի համար նախատեսված գույքը։
1990-ականների առաջին կեսին հայ և ղարաբաղցի զինվորների համար լուրջ փորձություն է դառնում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքը, որն ավարտվում է նրանց հաղթանակով: ԼՂՀ-ն դե-ֆակտո պահպանում է իր անկախությունը։
Հունվարի 28-ին նշվել է Հայոց բանակի օրը, և հենց այդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձ է հղել:
«Հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակն է շրջանում, որն անհերքելի իրողություն է»,-ասվում է ուղերձում: