Ինչպես հայտնում է mignews.com.ua-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է զորք հանել Եվրամայդանի դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արսենի Յացենյուկը, Մյունխենում տեղի ունեցող Անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովին ընթացքում:

 

«Մենք գիտակցում ենք, որ Յանուկովիչը փորձում է հանգստություն և վստահություն հաստատել Ուկրաինայում' «ծածուկ հանդարտության» քաղաքականություն որդեգրելով: Նախագահի փոխզիջումներն ընդդիմությանը տապալելու նոր ծրագրեր են նախատեսում»,-ասել է Յացենյուկը:

 

Նշենք, որ այսօր Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հասարակական կարգ ու կանոնի հսկողության ժամանակ ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ միջոցների ցուցակում ներառվել են նաև ռուսական արտադրության «Շմել» և «Շմել-Մ» ռեակտիվ հրանետեր, որոնք ունեն հրաձգության զգալի հեռավորություն և մեծ հզորություն:

 

Հիշեցնենք, որ անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 50-րդ կոնֆերանսի շրջանակներում Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հանդիպում-քննարկում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և սենատոր Ջոն Մակքեյնի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: