Օդեսայում Մայդանի ակտիվիստները կամուֆլյաժային համազգեստով հարձակվել են հանրահավաքի մասնակիցների վրա, որն անցկացվել է ի հիշատակ մայիսի 2-ի ողբերգության զոհերի: Ինչպես հաղորդում է տեղական «Timer» պարբերականը, ակտիվիստները փորձում էին միջամտել ցուցարարների գործողություններին ու սպառնում նրանց:
Երբ երկինք պետք է բաց թողնեին սև փուչիկներ՝ ի հիշատակ այն մարդկանց, ովքեր զոհվել են մայիսի 2-ին, «մայդանցիները» հարձակվել են ցուցարարների վրա:
Ոչ ոք չի փորձել կանխել այդ հարձակումը: Միևնույն ժամանակ, ձերբակալվել է ցույցի մասնակիցներից մեկը, որը փորձում էր ցրել հարձակվողներին: