Կիևում «Աջ սեկտոր» կազմակերպության անդամները հարձակվել են գեյ շքերթի մասնակիցների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

 

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով պարանոցի հատվածում վնասվածք է ստացել մեկ ոստիկան: 5 մարդ ձերբակալվել է:

 

 

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ԼԳՏԲ հանրության անդամներին կոչ էր արել հրաժարվել մայրաքաղաքում «Հավասարության երթ» անցկացնելու գաղափարից:

 

 

Հունվարի վերջին Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արգելված կազմակերպությունների շարքին է դասել «Աջ սեկտորը»: