Կիևում ակտիվիստները գրավել են մայրաքաղաքի Ազգային երաժշտական ակադեմիայի շենքը և պատրաստվում են այն կլինիկա դարձնել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ըստ ցուցարարների՝ շենքը «վարձով են վերցրել»: Նախօրեին անվտանգության ուժերի աշխատակիցները դուրս են բերել ցուցարարներին Մշակույթի և գիտության պալատի, Ուկրաինայի Արդարադատության և Արհմիության շենքերից:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևմտյան շրջաններում շարունակվում է լարված դրությունը, ցուցարարների պայքարը հասել է մինչև ոստիկանության, դատախազության, զորամասերի շենքերի գրավման: