Կիևում գիշերը նռնակ են նետել տեխսպասարկման կայանի վրա: Այս մասին հաղորդել են ազգային ոստիկանության մամուլի ծառայությունից: Մետաղյա դարպասներում ձևավորվել է մոտ 25 սանտիմետր տրամագծով անցք, կոտրված են ապակիները, նշել են ոստիկանությունում. փոխանցում է РЕН ТВ-ն:

 

Հաստատված չէ, թե ով է կրում գնդակոծման պատասխանատվությունը:

 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: