Ավելի քան 100 արմատական շրջափակել են Ուկրաինայի գերագույն դատարանի շենքը, որտեղ պետք է տեղի ունենա Ուկրաինայի դատավորների խորհրդի համագումարը: Այս մասին հաղորդում է itar-tass-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

 

Ըստ ԶԼՄ-ների' Ուկրաինայի գերագույն դատարանի շենքի մոտ հավաքվածներն «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներ են: Ցուցարարները, մասնավորապես, փորձում է կանխել Ուկրաինայի դատավորների խորհրդի համագումարի անցկացումը, ինչպես նաև ընդունել է մի շարք օրենքներ, մասնավորապես, լյուստրացիայի մասին օրինագծի ընդունումը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինական Ռադա պետական պաշտոնյաների լյուստրացիայի մասին օրինագիծ է ներկայացվել:Օրինագծը նախատեսում է սահմանափակել այն անձանց պաշտոնները, որոնք մինչև 1991թ.-ը համագործակցել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալների կամ այլ լրտեսների հետ, ինչպես նաև այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: Սահմանափակումները կվերաբերեն այն անձանց, որոնք համագործակցել են «Յանուկովիչի ռեժիմի հետ»: