Մասաչուսեթս նահանգի կառավարիչների խորհուրդը մերժել է նահանգի կառավարիչ Դեվել Պատրիկի առաջադրած թեկնածու Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, փաստաբան Ջոզեֆ Բերմանը հայտնի է ԱՄՆ-ում գործող «Զրպարտության դեմ» լիգայի « հետ առնչությամբ. լիգան, պայքարելով հրեա ժողովրդին զրպարտողների դեմ, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ութ անդամներից բաղկացած խորհուրդը 4-4 ձայներով և երկար բանավեճերից հետո դեմ է քվեարկել փաստաբան Ջոզեֆ Բերմանի նշանակմանը: Բերմանի թեկնածությանը հատկապես առարկել է խորհրդի անդամ Մարիլին Փեթիթո Դեվանեյը' վկայակոչելով նրա և «Զրպարտության դեմ» լիգայի միջև եղած կապը: Լիգան անմիջականորեն աշխատել է Թուրքիայի հետ' տապալելու Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական բանաձևերը և շարունակում է հրաժարվել ճանաչել այն:

 

Բերմանի աջակիցների պնդմամբ, փաստաբանը փորձել է համոզել «Զրպարտության դեմ» լիգայի առաջնորդներին' փոխել իրենց դիրքորոշումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, նշվում է, որ փաստաբանը մինչ բանավեճի ծագելը նախկինում երբեք որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել,