Հայաստանում մշտական բնակվողների թիվը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 17 հազար 400 մարդ, ինչը 9500–ով պակաս է 2013թ. հունվարի 1-ին արձանագրված թվից։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914 հազար 300 մարդ, իսկ գյուղականը' 1 մլն 10 3 հազար 100 մարդ։

 

2013թ. ընթացքում ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմել է 1մլն 452 հազար 85 մարդ, իսկ հեռացածներինը՝ 1 մլն 494 հազար 86: Բացասական սալդոն կազմել է 42 հազար 1 մարդ, ինչը 7 հազար 659-ով պակաս է 2012թ. նույն ցուցանիշից:

 

Միևնույն ժամանակ, համաձայն հրապարակման, ընդհանուր առմամբ նախորդ տարի երկիր է մուտք գործել 2 մլն 476 հազար 350 մարդ և դուրս եկել՝ 2 մլն 507 հազար 538 մարդ: Բացասական սալդոն կազմել է 31 հազար 188 մարդ, ինչը 11 հազար 623 մարդով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

 

Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիներից 728 հազար 828-ն անցել են «Բագրատաշեն» անցակետով: Նույն անցակետով երկրի սահմանը հատել է 768 հազար 554 քաղաքացի: «Բագրատաշեն» անցակետով երկիր ժամանածների և հեռացածների բացասական սալդոն կազմում է 39 հազար 726 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանով երկիր մուտք գործած և դուրս եկած քաղաքացիների հաշվեկշիռը դրական է՝ 16 հազար 708 մարդ: