ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտին կայցելի Սաուդյան Արաբիա' թագավոր Աբդալլայի հետ բանակցություններ վարելու նպատակով: Ինչպես հաղորդում է   Wall Street Journal թերթը, այս մասին հաղորդել են արաբական իշխանությունները: Սպիտակ տունը դեռ չի արձագանքել տեղեկատվությանը:

 

«Խոսքը երկկողմ հարաբերությունների վատացման մասին կլինի»,- ամերիկյան թերթին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը' ընդգծելով, որ հանդիպման մասին կողմերը պայմանավորվել են ընդամենը մի քանի օր առաջ:

 

Վերջին անգամ Օբաման Էր-Ռիադում եղել է 2009 թվականին: Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները գործընկերներ են եղել թագավորության ստեղծման պահից' 1932 թ-ից:

 

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո (որոնք գերակշիռ մասով կատարվել էին Սաուդյան Արաբիայի քաղաքացիների կողմից) երկկողմ հարաբերությունները նկատելիորեն վատացել են, սակայն ստրատեգիական գործընկերությունը երբևէ չի դադարել:

 

ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան 2008 թ-ին, երբ Ջորջ Բուշն ամերիկյան նախագահներից առաջինն այցելեց Էր-Ռիադ' երկու անգամ ընդամենը չորս ամսվա տարբերությամբ: