Ազգային ժողովի՝ փետրվարի 1-ի աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր, իսկ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում՝ 92 հարց և միջազգային 21 պայմանագիր:
Նստաշրջանի եւ փետրվարի 3-6-ի նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում: