«Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք և ինքը հստակ ձեզ կպատասխանի»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն:

 

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանին հնարավոր սատարելու մասին: «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»,-ասաց ԲՀԿ առաջնորդը: Դիտարկմանը, թե այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյանը հարցն անպատասխան թողեց և միայն ծիծաղեց:

 

Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձավ կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը. «Ոչ, դա ընդմիշտ է»,-ասաց ԲՀԿ առաջնորդը: