ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 4-ին' ժամը 10.55-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբեր ել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, նռնակ' պայթուցիչով, 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ' լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: