Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել' երկրում ներկայիս իշխանության տապալման կոչերի համար: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն բոլոր ԶԼՄ-ներից պահանջել է ներկայացնել ընդդիմադիր գործիչ Լուցենկոյի ելույթի բոլոր տեսանյութերը, հատկապես ՆԳՆ-ին հետաքրքրում է Կիևի Անկախության հրապարակում հունվարի 22-ի Լուցենկոյի ելույթը:

 

Ուկրաինայի ՔՕ 109-րդ հոդվածի՝ «Սահմանադրական կարգի տապալման կամ իշխանության բռնի զավթման հրապարակային կոչերի» խախտումը նախատեսում է 5 տարվա ազատազրկում: