Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է սիրիական իշխանությունների դեմ կիրառել 7-րդ բանաձևը' մինչև փետրվարի 5-ը քիմիական զենքը երկրից չհանելու պատճառով: Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները:

 

Կոալիցիան հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցել են, որ մտադիր չեն կատարել իրենց պարտականություններն՝ ավելացնելով, որ նրանք մինչև այժմ հանձնել են քիմիական զենքերի միայն 4 տոկոսը:

 

Կոալիցիայի անդամների խոսքով' քանի որ Սիրիան խախտել է պայմանավորվածությունը, պետք է կիրառվի ՄԱԿ-ի 7-րդ բանաձևը, համաձայն որի' Սիրիայի հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել ընդհուպ մինչև ռազմական միջամտություն:

 

Ավելի վաղ քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել էր, որ Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որևէ անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ մինչև այժմ քիմիական զենքերի փոքր մասն է դուրս հանվել երկրից: