Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի բաժնից, նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քրեական գործով ամբաստանյալ Է. Հ.-ն դատաքննության ժամանակ հայտնել է, որ նախաքննության ընթացքում´ ոտնահարվել են իր իրավունքները: Պարզվել է նաև, որ ըստ քրեական գործերի նյութերում առկա փաստաթղթերի՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալի հետ կատարված դատավարական գործողություններն իրականացվել են որպես թարգմանիչ հրավիրված Ի. Պ.-ի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեակատարողական հիմնարկ մուտք չի գործել:
Կատարվում է նախաքննություն: