Հունահռոմեական ոճի Հայաստանի առաջատար ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը զբաղեցնում Է 2-րդ տեղը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի կողմից կազմված վարկանիշների վերջին ցուցակում' զիջելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովին:
Ինչպես տեղեկացնում Է ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքը, այս անգամ ՖԻԼԱ-ն իր վարկանիշային ցուցակը կազմել Է' հաշվի առնելով նոր քաշային կարգերն ու նոր չափանիշները:
Ալեքսանյանը նախկինում հանդես Էր գալիս 96 կգ քաշային կարգում, այժմ նա կմասնակցի 98 կգ քաշային կարգերի մրցումներին:
Հայաստանցի եւս մեկ մարզիկ' օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, նախորդ 74 կգ քաշային կարգի փոխարեն ներկա 75կգ քաշային կարգի վարկանիշային ցուցակում զբաղեցնում Է 3-րդ տեղը: