Լեհաստանի Կատովիցեում ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվորպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները, որտեղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Հրանտ Կալաչյանը: 4 անընդմեջ վստահ հաղթանակներ տարած գյումրեցի ըմբիշը մտել էր եզրափակիչ, որտեղ էլ վիճարկեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայ ըմբիշը ռուսաստանցի Ալեքսեյ Տադիկինի հետ վճռորոշ ու սկզբունքային մենամարտը հրաշալի անցկացրեց և 16:5 հաշվով առավել քան համոզիչ հաղթանակ տանելով' հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հանդես եկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից ևս մեկը ՝ 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը նույնպես նման նվաճման էր հասել ՝արժանանալով ոսկե մեդալի, իսկ ահա 96կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանն էլ բավարավել էր բրոնզե մեդալով: Այնպես որ, Բաբալարյանի գլխավորած ընտրանին այստեղ 2 ոսկե և 1բրոնզե մեդալ շահեց, ինչն, անշուշտ, հիանալի ցուցանիշ է: Նշենք, որ այս երեկո խաղարկված մյուս 3 ոսկե մեդալները ևս անդրկովկասյան գրանցում ստացան: Եվրոպայի չեմպիոններ դարձան 55կգ քաշային Մուրադ Մամադովը (Ադրբեջան), 84կգ քաշային Իսլամ Աբասովը (Ադրբեջան), 120կգ քաշային Բեկա Կանդելակիn (Վրաստան): Մրցաշարի 1-ին օրը, բացի Գևորգ Ղարիբյանից, չեմպիոններ էին դարձել նաև քաշային Իբրահիմ Նուրուաև (50կգ, Ադրբեջան), Գելա Բոլկվաձեն (74կգ, Վրաստան), Ֆելիքս Բալդաուֆը (96կգ, Նորվեգիա):