Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջին օրը նախնական և սփոփիչ փուլերի արգելքները հաջողությամբ հաղթահարեցին Հայաստանի պատվիրակներից երկուսը՝ 46 և 63 կգ քաշային Հարություն Վարդանյանն ու Արման Հովհաննիսյանը, և մտան եզրափակիչ: Երեկոյան մրցահերթում թեև շատ մեծ դժվարությամբ, սակայն չեմպիոնության խնդիրը իրագործեց 46 կգ քաշային Հարություն Վարդանյանը: Նա ռուսաստանցի Վիկտոր Վեդերնիկովի հետ եզրափակիչ գոտեմարտն ավարտեց 4:4 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվեց մեր պատվիրակին, քանի որ վերջին միավորը նա էր վաստակել: Վարդանյանը Սամոկովում հանդես եկած Հայաստանի 20 ըմբիշներից (10-ական' ազատ և հունահռոմեական ոճերում) միակն էր, որ կարողացավ նվաճել աշխարհամասի չեմպիոնի տիտողոսը, թեև օլիմպիական ուղեգրի չարժանացավ, քանի որ այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր չէր խաղարկվում:
Այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: 63 կգ քաշային կարգում եզրափակիչ մտած Արման Բաղդասարյանին չհաջողվեց դիմակայել վրացի ըմբիշ Նիկոլոզ Չիկաձեին ու տանուլ տալով վճռորոշ գետեմարտը 2:10 հաշվով՝ Բադաասրյանը բավարարվեց Եվրոպայի փոխչեմպոինի տիտղոսով: Երեկոյան մրցահերթում մեդալի համար պայքար մղող մեր երրորդ պատվիրակը իր առջև դրած խնդիրը հաջողությամբ կատարեց: 54 կգ քաշային կարգում Էդգար Թամազյանը համառ ջանքերի շնորհիվ 3:2 հաշվով կարևոր հաղթանակ կորզեց Գերմանիայի պատվիրակ Արթուր Թաթարինովից, որը նրան բրոնզե մեդալ պարգևեց: