22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի վերջին օրվա ցերեկային փուլի եզրափակիչ ջահակիր կամավոր Իգոր Բիրյուկովը փետրվարի 7-ին եզրագիծը հատել Է Սոչիում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Այսպիսով, Հին Օլիմպիայից 2014-ի ձմեռային Օլիմպիադայի մայրաքաղաք օլիմպիական կրակի ճամփորդությունը մոտեցել Է ավարտին: Դրանով օլիմպիական կրակի փոխանցավազքի թիմն ավարտել Է իր աշխատանքը: Փետրվարի 7-ի երեկոյան Խաղերի բացման արարողության շրջանակներում «Ֆիշտ» մարզադաշտում կբոցավառվի օլիմպիական թասը:

 

Փոխանցավազքի 123 օրվա ընթացքում Օլիմպիական կրակը հասցրել Է հաղթահարել ավելի քան 65 հազար կիլոմետր, կրակը տարել են 14 հազար ջահակիրներ:

 

Կրակը Բայկալում իջել Է ջրի տակ, եղել Է Հյուսիսային բեւեռում, Էլբրուսի գագաթին, այն տարել են ավտոմոբիլներով. գնացքներով, ինքնաթիռներով, ռուսական եռաձի կառքով, եղջերուների լծասարքերով: Ջահը եղել Է նաեւ Միջազգային տիեզերակայանում եւ երկու անգամ դուրս Է եկել բաց տիեզերք:

 

Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվեն 15 մարզաձեւերի մեդալների 98 լրակազմեր: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին: