Զարուհի Փոստանջյանն այն մարդը չէ, որ երբևէ վտանգի տակ լինի, իսկ ինչ վերաբերում է մանդատին, ասեմ, որ նման նախադեպեր եղել են, երբ Ազգային ժողովի պատգամավորները մեկնել են վերապատրաստման, ուսման և վերադարձել ու շարունակել են իրենց գործունեությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն' անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի բացակայության հետևանքով մանդատից հնարավոր զրկվելուն:

 

«Սպասենք Զարուհի Փոստանջյանին, նա առաջիկայում կվերադառնա և կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը,-ասաց Հակոբյանը: