Խորհրդարանի նախագահի որոշումը՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմից ընդդիմադիր պատգամավորին հանելու մասին, ընդունելի է, եթե պատգամավորի հայտարարությունը քննարկվի վիրավորանք հասցնելու առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու մասին որոշումը:
«Եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ դա զրպարտություն եւ վիրավորանք է, խորհրդարանի նախագահի որոշումն ընդունելի է»,- ասել է Հրայր Թովմասյանը: