Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական Haqqin.az-ը, գազամատակարարման դադարեցման պատճառը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա առաջացած վթարն է եղել:

 

Ըստ կայքի' ադրբեջանական կողմը ջանքեր չի խնայում գազի մատակարարումը վերականգնելու համար: Այդուհանդերձ, վթարի հետևանքների վերացման ժամկետների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում: