Փետրվարի 7-ին, ժամը 18.30-ին, 1953 թ. ծնված Անգին Է.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և կամավոր հանձնել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 15 և 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 16 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: