Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Շենգավիթ» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղի մեջ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5.6 մմ տրամաչափի՝ 8 և 5.45 մմ տրամաչափի՝ 228 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: