Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի առաջնային խնդիրը Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման բողոքարկման հարցն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության և կապի պատասխանատու Պետո Դեմիրճյանը, Եվրոպական մի շա րք երկրներում' Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում, արդեն բանակցություններ են տարվում Շվեյցարիայի դեսպանների հետ' մինչև մարտի 17-ը ՄԻԵԴ որոշման վերանայման դիմում ներկայացնելու ուղղությամբ: «Դեկտեմբերից մինչև մարտ այս հարցով ենք զբաղվելու' համոզվելու համար, որ Շվեցարիան ճիշտ որոշում կկայացնի:
Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպումների ընթացքում մենք մանրամասն բացատրում ենք պատճառները, թե ինչու Շվեյցարիան պետք է վերանայման դիմում գրի: Մենք վստահ ենք, որ դեսպաններն արդեն զեկուցել են Շվեյցարիայի արտաքին գոր ծերի գերատեսչությանը, և, մեր տվյալների համաձայն, Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը վերանայման դիմումի մասին իր կարծիքը պետք է ներկայացնի Արտաքին գործերի նախարարությանը»,- հայտնեց Պետո Դեմիրճյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով:
Եվրադատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազ ատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: