Այսօր, ժամը 16:17-ին երկրաշարժ է գրանցվել նաեւ Կասպից ծովում, 62 կմ խորության վրա: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,20: Այս մասին ANSPRESS լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից:

 

Նշվում է, որ երկրաշարժը Բաքվում չի զգացվել:

 

Այսօր ժամը 16:06-ին Սաաթլըից 41 կմ դեպի հյուսիս-արեւելք' Հաջիգաբուլի տարածքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները 5-ից մինչեւ 3 բալ ուժգնությամբ զգացվել են Ադրբեջանի բոլոր շրջաններում: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: