ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանի առողջական վիճակը լավ է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Քոթանջյանը, իր հետ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու կարիք չկա: «Ես ինձ լավ եմ զգում: Շնորհակալ եմ բոլորին ուշադրության և անհանգստանալու համար»,- ասաց դերասանը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը առողջական խնդիրներ ունի և գտնվում է հիվանդանոցում։ Համաձայն տարածած լուրերի' նա սրտի անբավարարության նշաններով փետրվարի 4-ին տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը: