Այսօր սկսվել է Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշյար Զեբարիի այցն Իրան: Այս մասին հայտնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:

 

Այցի ընթացքում Իրաքի ԱԳՆ ղեկավարը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, իր իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի եւ այլ պաշտոնական անձանց հետ կքննարկի երկկոկղմանի հարաբերությունների զարգացման հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները:

 

Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացումից հետո սա Իրաքի արտգործնախարարի առաջին այցն է այդ երկիր:

 

Իրանի նախագահ Ռուհանին արդեն երկրորդ անգամ չեղյալ է հայտարարել Թուրքիա ծրագրած այցը: Հրաժարվել է Թուրքիա այցելել նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին: