Հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ արագությամբ:

 

Երևանում փետրվարի 13-17-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: