Փետրվարի 12-ին, ժամը 20.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թանգարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն - տնակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.12-ին: Այրվել է վագոն-տնակի փայտյա կառուցատար­րերը՝ 18 քմ և 1.5 խմ փայտե թափոն: