Փրկարար ծառայությունը հունվարի 11-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 32 տանը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել ծխահարված Ս. Կ.-ին (ծնվ. 1937 թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.57-ին, մարվել' 01.11-ին:

 

Այրվել է Ս. Կ.-ին պատկանող տան ննջասենյակի մահճակալը:

 

Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը բավարար է: