Հնդկաստանի ազգային կոնգրեսի՝ երկրի կառավարող կուսակցության անդամը երկրի խորհրդարանում պղպեղագազ Է օգտագործել իր գործընկերների դեմ, տեղեկացնում Է BBC-ին:
Խորհրդարանի մի քանի անդամների տարել են հիվանդանոց: Հնդկաստանի հեռուստատեսությամբ ցուցադրել են հազացող եւ թքող պատգամավորներին, որոնք դուրս Էին գալիս շենքից, նրանցից ոմանք սրբում Էին աչքերը:
Գազային գրոհ ձեռնարկած պատգամավորը հանդես Է գալիս Անդհրա Փրադեշ հարավային նահանգի մասնատման եւ նոր նահանգի ստեղծման վիճելի պլանի դեմ: