Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի շուրջ անարդար որոշում չի կարող կայացվել: «Այլ հարց է, որ որևէ որոշումից կողմերից մեկը դժգոհություն ունի կամ կունենա: Բոլորս սպասում ենք դատաքննությանը, որի ընթացքում էլ վիճարկվում է որոշումների օրինականությունը»,- ասաց Կոստանյանը:

 

Նրա խոսքով՝ դատախազությունն այդ գործի առնչությամբ իր դիրքորոշումն արդեն հայտնել է, սակայն դատարանի որոշման հիման վրա հնարավորություն կունենա այլ իրավական ընթացակարգեր ևս ներկայացնել: Նրա խոսքով՝ անհեթեթություն են այն պնդումները, թե ինքը ներկայիս պաշտոնում նշանակվել է հենց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի գործի առնչությամբ:

 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվում են մեկ վարույթում միավորված Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանի երեք դիմումները: Փաստաբանը բողոքարկում է գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու նախաքննական մարմնի որոշումները: Նշենք, որ առաջին երկու որոշումները կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը գործելուն անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, իսկ Ավետիք Բուդաղյանի մասով որոշումը կայացվել է նրա մահվան հիմքով:

 

2013 թվականի հուլիսի 1-ին' ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվելեն կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին' երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղիեն ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղումմահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փաստի առթիվՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կալանավորվել են Սյունիքի մարզպետի որդին' ՏիգրանԽաչատրյանը եւ թիկնապահը' Զարզանդ Նիկողոսյանը: Մեղադրանք է առաջադրվել նաև տուժող կողմի ներկայացուցիչ' գնդապետ Արտակ Բուդաղյանին: